Եկեղեցու ներսում չկան բարձրաստիճան Սրբազաններ, որոնք Վեհափառին դեմ են․ Արշակ Սրբազան
Եկեղեցու ներսում չկան բարձրաստիճան սրբազաններ, որոնք Վեհափառին դեմ են, «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին ասել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Արդյո՞ք ամբոխի միջոցով հնարավոր է հեռացնել կաթողիկոսին, հարցրել են Սրբազանին․
«Բռնի ուժով ամեն ինչ էլ կարելի է անել, բայց ես կարծում եմ, որ մենք ապրում ենք քաղաքակիրթ երկրում»։