հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Եկեղեցական ատյանն է, որտեղ եկեղեցականը բոլոր հարցերին կպատասխանի՝ լինեն դրանք արդար, թե զրպարտչական. Գարեգին Բ-ն՝ կուսակրոնության ուխտը խախտելու մեղադրանքի մասին

Եկեղեցական ատյանն է, որտեղ եկեղեցականը բոլոր հարցերին կպատասխանի՝ լինեն դրանք արդար, թե զրպարտչական. Գարեգին Բ-ն՝ կուսակրոնության ուխտը խախտելու մեղադրանքի մասին

Եթե որևէ հանցանք և մեղք վերագրվում է որևէ եկեղեցականի, այն պետք է ներկայացվի համապատասխան ատյաններին: Այնտեղ այդ հարցը քննության է առնվում և համապատասխան որոշում կայացվում, սա է սկզբունքը: Այս մասին լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ իշխանությունն ասում է՝ կուսակրոնության ուխտը խախտել եք, զավակ ունեք, այս առնչությամբ խնդրում եմ Ձեր գնահատականը:

«Ես ճիշտ չեմ գտնում, որ եկեղեցականներն առանձին մեղադրանքների պետք է անդադարձ կատարեն, պետք է պատասխաններ հնչեցնեն և այլն: Մեկ ատյան կա, դա եկեղեցական ատյանն է, որտեղ եկեղեցականը բոլոր հարցերին կպատասխանի՝ լինեն դրանք արդար, թե զրպարտչական: Այդ ատյանը կորոշի իր մոտեցումը տվյալ անձի վերաբերյալ և նրան վերագրվող զանցանքների առնչությամբ:

Այնպես որ, եթե այդպիսի մեղադրանք է հնչեցնում Հայոց Կաթողիկոսին, ուրեմն պետք է հարգի եկեղեցու կարգուկանոնը և այդ կարգուկանոնի համաձայն գործի»,-նշել է Գարեգին Բ-ն: 

  • Կիսվել: