երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Էդուարդ Հակոբյանը Ջոն Գալագերին ներկայացրել է հարկային և մաքսային ոլորտներում ՊԵԿ-ի տեսլականը

Էդուարդ Հակոբյանը Ջոն Գալագերին ներկայացրել է հարկային և մաքսային ոլորտներում ՊԵԿ-ի տեսլականը

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ օրերս հյուրընկալել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի գլխավորած պատվիրակությանը։

«Հանդիպմանը ներկայացրել եմ հարկային և մաքսային ոլորտներում ՊԵԿ-ի տեսլականը, վարչարարության նպատակով կիրառվող գործիքակազմը և իրականացվող հիմնական բարեփոխումները՝ կարևորելով Մեծ Բրիտանիայի գործընկեր մարմինների հետ ակտիվ համագործակցությունը։ Իմ երախտագիտությունն եմ հայտնել դեսպանին, ինչպես նաև Համաշխարհային բանկի, այդ թվում՝ «Լավ կառավարման հիմնադրամի» գործընկերներին՝ շարունակական համագործակցության և Մաքսային վարչարարության զարգացման ծրագրի իրականացման համար։ Այս ծրագրերն էականորեն վերափոխել են Հայաստանում հարկային և մաքսային վարչարարությունը՝ նպաստելով գործընթացների արդիականացմանը։ Զրույցի ընթացքում քննարկել ենք Միացյալ Թագավորության կողմից ՊԵԿ առաջնահերթությունների իրականացմանն ուղղված տեխնիկական աջակցությունների տրամադրման հեռանկարները»,- գրել է նա։

  • Կիսվել: