շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել. «Փաստ»

Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտնել էր, որ ՄԱՍԿ վարչությունը ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագծով որպես վարչապետի թեկնածու առաջադրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։ Վերջինս ուղիղ եթերում անդրադարձել էր թեմային՝ հայտնելով իր համաձայնությունը։

Ավելի ուշ «Փաստի» լրագրողի տեսախցիկը ֆիքսել է Էդմոն Մարուքյանին ՀՀ վիզաների և անձնագրային վարչությունում։ Նա դիմում էր լրացնում վարչապետի թեկնածուի համար պահանջվող փաստաթղթերը ստանալու համար։

Հիշեցնենք, որ Մարուքյանը նաև ուղիղ եթերում զանգահարել էր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներին՝ հանդիպում առաջարկելով։

Գործընթացն ԱԺ-ում կարող է քննարկվել, երբ առնվազն 36 պատգամավոր տրամադրի ստորագրություն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: