ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
ԵԱՏՄ-ն դիտարկում է Հայաստանը որպես մշտական գործընկեր. Վեդև

ԵԱՏՄ-ն դիտարկում է Հայաստանը որպես մշտական գործընկեր. Վեդև

ԵԱՏՄ-ն դիտարկում է Հայաստանը որպես մշտական գործընկեր։ Այս մասին Եվրասիական տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է ԵՏՀ մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Ալեքսեյ Վեդևը։

՛՛Ես կարծում եմ, որ դժվար թե ԵՄ-ն կարողանա ավելի հարմարավետ պայմաններ առաջարկել։ Սկզբունքորեն, եվրոպական շուկան բավականին կոշտ մրցակցային շուկա է՛՛,-ասել է նա։

Վեդևը նաև նշել է, որ ԵԱՏՄ տնտեսությունն աճել է 4,4%-ով, ինչը զգալիորեն բարձր է ՀՆԱ-ի համաշխարհային միջին աճի տեմպերից։

Նրա խոսքով՝ անցած տարին հաջող էր Միության համար:

՛՛Եթե տնտեսական զարգացման նախարարության լավատեսական գնահատականներով Ռուսաստանի տնտեսությունը կաճի 2,5 տոկոսով, ապա ԵԱՏՄ-ում սպասվում է 2,9 տոկոս աճ։ Տնտեսությունները լավ են աճում և Ղազախստանում, և Բելառուսում, և Հայաստանում։ Այս երկրներն ունեն աճի դրական տեմպեր՛՛,-հավելել է Վեդևը:

  • Կիսվել: