ԵԱՀԿ Մինսկի խմբի այցը Ղարաբաղ կնպաստի Ալիևի եւ Փաշինյանի հանդիպման նախապատրաստմանը. ՌԴ ԱԳՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ կնպաստի բարենպաստ պայմանների ստեղծմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման կազմակերպման համար: Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը ՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ ինքը պատրաստ է բանակցություններ վարել Հայաստանի վարչապետի հետ, եթե հանդիպումը կազմակերպվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից։
Զայցեւն ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ ելել է նրանից, որ կանոնավոր երկխոսությունը, հատկապես բարձր մակարդակներում, նպաստում է փոխըմբռնման ձեռքբերմանը եւ կառուցողական մթնոլորտի պահպանմանը խնդրահարույց հարցերի լուծման համար:
"Հենց Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ինտենսիվ շփումների շնորհիվ է, որ հաջողվել է դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում։ Ինչպես հասկանում եք, նման բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպումը լուրջ նախապատրաստություն է պահանջում։ Ելնում ենք նրանից, որ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան հենց կնպաստի դրա համար բարենպաստ պայմանների ստեղծմանը", - հավելել է դիվանագետը ։