երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
«Ձեր անտեղի մեջ ընկնելը տեղին չէր. զսպեք ձեզ». Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին

«Ձեր անտեղի մեջ ընկնելը տեղին չէր. զսպեք ձեզ». Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին

Երբ ես ասում էի, որ պետք է այնպիսի ելույթներ ունենանք, որ մեջը սադրիչ բաներ չլինեն, դա վերաբերում է նաեւ ՔՊ-ի անդամներին: Այս մասին այսօր Աժ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ես խնդրում եմ եւ հորդորում եմ՝ հետեւել այդ կանոնին, որովհետեւ ես ձեզ ընդհատելու եմ եւ իրարից նեղանալ չլինի»,-ասաց նա:

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը տեղից ինչ-որ բան ասաց՝ խորհուրդ տալով, թե երբ նիստը վարողն ընդհատի ելույթ ունեցողներին, ինչին Ալեն Սիմոնյանը արձագանքեց. «Ես կարծում եմ՝ անտեղի ձեր մեջ ընկնելը նույնպես տեղին չէր: Անտեղի է, որովհետեւ դուք այստեղ գնահատական տալու համար չեք, զսպեք ձեզ»:

  • Կիսվել: