երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Դուք եք հանձնել ձեր ընկերներին, Ձեր մեջքի հետևում նստած «դաշնակներն» են հանձնել. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը

Դուք եք հանձնել ձեր ընկերներին, Ձեր մեջքի հետևում նստած «դաշնակներն» են հանձնել. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը

Իհարկե, Բաքվում տեղի ունեցող դատավարությունը մեզ բոլորիս ցավ է պատճառում, ոչ մեկ չէր ուզի իր ազգակիցներին տեսնել այդ կարգավիճակում: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Միևնույն ժամանակ նա նշեց, որ երբ խոսում են այդ խնդրից, ապա պետք է արձանագրել, որ ՀՀ-ն պաշտպանում է իր բոլոր քաղաքացիների իրավունքները միջազգային իրավունքի տրամաբանության աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում՝ հիմքում ունենալով պետական շահը:

«Էլի հանձնելու մասին մեղադրանքների շքերթ սկսվեց, պարոն Օհանյանն ասաց, որ ՀՀ իշխանությունները հանձնել են ԼՂ-ի նախկին իշխանությունների ներկայացուցիչներին: Ուզում եմ պարոն Օհանյանին ասել՝ Դուք եք հանձնել ձեր ընկերներին, Ձեր մեջքի հետևում նստած դաշնակներն են հանձնել: Ըստ էության, Արցախը՝ ԼՂ-ն, հանձնել են իրենց գործողությունների՝ պալատական հեղաշրջման արդյունքում, ու ինչքան էլ այդ նախադասությունն այստեղ կրկնեք, այդ իրողությունը չի փոխվում: Եթե Դուք ձեր ընկերների համար մտահոգվում, եք, պտտվեք ու խոսեք Ձեր խմբակցության անդամների հետ»,- ասաց նա:

Ապա, անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ելույթին, նա ասաց. «ԼՂ-ի հանձնման մասին խոսում է Մամիջանյանը, ում քաղաքական ղեկավարը ողջ գործունեության ընթացքում խոսել է 5+2, հետո 6+2 ինչ-որ խառը տարբերակների վերաբերյալ ու իր ողջ գործունեության ընթացքում ամեն բան արել է ԼՂ-ի 7 շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու համար, ինչի մասին ինքը նաև հրապարակային է խոսել»:

  • Կիսվել: