Եթե ձեր մեջ կա ինչ-որ մեկը, որ կարող է թուրքերի հետ լավ բանակցել՝ բանակցեք. Պապոյանը՝ ընդդիմադիրներին
«Ես միանում եմ պարոն Թունյանին և պարոն Մանուկյանին կոչ եմ անում միանալ մեզ ու գալ Թուրքիա: Այն ինչ ասվել է պարոն Մանուկյանի կողմից տարբեր հարթակներում՝ այս ամբիոնից, փողոցում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, Թուրքիայի վերաբերյալ, Ադրբեջանի վերաբերյալ, եկեք այնտեղ ասեք պարոն Մանուկյան, ինձ թվում է դա շատ ավելի լավ հարթակ է, քան այստեղ կամ փողոցում Թուրքիայի հասցեին արտահայտություններ անելը, ես կարծում եմ՝ դա շատ արդյունավետ է Հայաստանի համար»,- ԱԺ ամբիոնից դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
Պապոյանն անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին՝ նշեց, որ ՀՀ-ի շահերի պաշտպանությունը չի ճանաչում նեղ մասնագիտացումներ. «Եթե, օրինակ՝ որևէ մի անձ դիվանագիտության մեջ բավականին փորձառություն ունի, օրինակ՝ ես ինձ այդպիսին չեմ համարում, և կարող է օրինակ՝ Հայաստանը ներկայացնել այս կամ այն հարաբերություններում, կարծում եմ՝ այդ մարդու պոտենցիալը պետք է օգտագործել, և պետք չէ ասել, այ, եթե դու գնում ես Մոսկվայում բանակցում ես, չես կարող գնալ Վաշինգտոնում բանակցել, այս տրամաբանությունն ինձ համար շատ աբսուրդային է: Ես կարծում եմ, որ այն պոտնեցիալը, որը կա ԱԺ-ում, մենք բոլորս պետք է օգատգործենք: Եթե ձեր մեջից ինչ-որ մեկը կա, որ կարող է թուրքերի հետ լավ բանակցել, դուք էլ ներառվեք, գնացեք ու բանակցեք»:


