երկուշաբթի, նոյեմբեր 16
16 / 11 / 2026
Դու ինձ դաս մի՛ տուր, ես իմ երկրի պաշտպանն եմ. Միքայելյանը՝ լրագրողին

Դու ինձ դաս մի՛ տուր, ես իմ երկրի պաշտպանն եմ. Միքայելյանը՝ լրագրողին

Դե, բնականաբար, դա պիտի լիներ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀԱՊԿ–ում Հայաստանին զրկեցին ձայնի իրավունքից։

«ՀԱՊԿ-ը, որպես մեր երաշխավոր, պատերազմի ժամանակ ոչ մի գործունեություն չծաալեց։ Ես չեմ ասում՝ Արցախյան պատերազմում, Հայաստանի Հանրապետության պետական սահմանների դեպքում թշնամու ոտնձգությունների դեպքում պարտավորվ էր ՀԱՊԿ–ը մեզ օգնել։ Սա սպասվում էր, ու ես սովորական եմ վերաբերում դրան։ Ավելի լավ է մեր ժողովուրդն ի սկզբանե զգուշանա, քան թե հույս դնենք մեկի վրա, որ հետագայում մեզ թողնի մենակ։ Դա պատմականորեն է եղել, դարերով դա այդպես է եկել»,–ասաց նա։

Հարցին՝ Հայաստանը կարո՞ղ է լինել ապաբլոկային պետություն, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «ՀԱՊԿ–ը, որ կար, մենք ապաբլոկային պետություն չէի՞նք։ Մեզ ի՞նչ են օգնել։ 44–օրյա պատերազմի ժամանակ, երբ իբր զինադադար էին հայտարարում Ռուսաստանի կողմից, ես ասում էի՝ տղերք այսօր ավելի զգույշ կլինեք»։

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, որ եթե ադրբեջանցի զինվոր է անցնում Հայաստանի պետական սահմանը և որևէ հանցագործություն չի լինում, վերադարձնում ենք, նա նկատեց, որ նման դեպքեր եղել են նաև արցախյան պատերազմի ժամանակ. «Ես իմ երկրի պաշտպան եմ, մինչև այսօր էլ պաշտպանում եմ։ Դիվանագիտական, քաղաքական հարցեր կան, որ կարգավորում են ուրիշ դաշտում»։

Դիտարկմանը, որ խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգությանը, Միքայելյաը կտրուկ արձագանքեց. «Լսի, ինձ ինչ դաս մի տուր, ես գիտեմ ինչն ինչ է, որը որից հետո է, հասկանու՞մ ես։ Դուք լրագրողներդ, բոլորիդ չի վերաբերում, ուզում եք մի բան գտնեք, որ ինչ-որ այնպես հնչեղություն ստանա»։

Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանը մեր հովվին խոշտանգել էր, նոր միայն վերադարձրել, ՔՊ–ական պատգամավորն ասաց. «Հիմա քո երազանքը խոշտանգե՞լն է, բերեք ծեծենք, ջարդենք, նոր տանենք տանք։ Դա Ադրբեջանի հոբբին է։

  • Կիսվել: