«Դոսյե»-ի անդրադարձը՝ Ռուսաստանի միջամտությանը Հայաստանում նախատեսվող խորհրդարանի ընտրությանը
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը, գրում է 1lurer.am-ը:
Հրապարակումը՝ ստորև:
2026 թվականի ապրիլի սկզբին Կրեմլում կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Այն տեղի ունեցավ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում նախատեսված խորհրդարանի ընտրությունից առաջ։
Փաշինյանի Մոսկվա այցի պահին Երևանն արդեն սառեցրել էր իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին և արտահայտել էր իր ցանկությունը՝ ավելի սերտ կապեր հաստատելու ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ։ Խոսելով ընտրությունների և դրանցում ներգրավված ռուսամետ ուժերի մասին՝ Պուտինը նշել է, որ Կրեմլը չի միջամտում հարևան երկրի ընտրական գործընթացներին։ Սա, իհարկե, ճիշտ չէ՝ գրում է «Դոսյե»-ն։
Ինչպես պարզել է կենտրոնը, Մոսկվան որոշել է չհենվել որևէ մեկ թեկնածուի վրա այս ընտրությունում: Ռուսաստանի հետ կապված քաղաքագետներն ու քաղտեխնոլոգները փորձում են աջակցել միանգամից մի քանի քաղաքական ուժի, որոնց հետ համագործակցությունը կարող է շահավետ լինել Ռուսաստանի համար: «Դոսյե» կենտրոնին հաջողվել է ձեռք բերել և վերլուծել մի քանի հայ թեկնածուի հետ համագործակցող ռուս քաղաքագետների ներքին փաստաթղթերը, որոնց նպատակը «գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա արտաքին քաղաքական կուրսի թուլացումն է, ինչպես նաև ընտրությունից հետո կոալիցիայի ստեղծումը»:
Ինչպես ցույց են տալիս «Դոսյե»-ի ձեռք բերած ռուս քաղաքագետների ներքին փաստաթղթերը, «ռուսական հետքի» թեման Կարապետյանի հակառակորդների կողմից հորինվածք չէր, այլ իրականություն։ 2025 թվականին ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ «Տաշիր գրուպ»-ի հիմնադիր և նախագահ, «Հզոր Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը համոզել է հայ հասարակությանը, որ իր հորեղբոր քարոզարշավում «ռուսական հետքի մասին տեղեկությունը» սուտ է։
«Դոսյե»-ի ձեռք բերած հաղորդագրությունների համաձայն՝ դեռևս 2023 թվականին մերձկրեմլյան փորձագետներն առաջարկել են, որ Կրեմլը փնտրի նոր քաղաքական ուժ Հայաստանում (առաջարկվում էր ի գիտություն ընդունել հասարակական և քաղաքական ուժերի ընդդիմադիր «Միասին» շարժումը), որի հետ համագործակցությունը կօգնի խուսափել Երևանի կտրուկ շրջադարձից դեպի Եվրոպա և ԵՄ անդամակցությունից։ Փաստաթղթի հեղինակները նաև առաջարկել են ուշադրություն դարձնել «ռուսաստանաբնակ հայ օլիգարխներին», որոնք «արդյունավետորեն ազդում են Հայաստանի Հանրապետության սոցիալ-քաղաքական գործընթացների վրա»։ Հնարավոր է՝ նույնիսկ այդ ժամանակ Կրեմլը Կարապետյանի հետ աշխատանքը համարել է հատկապես հեռանկարային։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:


