Դոդոնը հույս ունի, որ ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտի կստեղծվի
Երեւանում, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հույս է հայտնել, որ ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ բանակցություններ կսկսվեն ազատ առեւտրի մեծ գոտու ստեղծման շուրջ:
«Արդեն 5 տարի Մոլդովայում ներդնում են ԵՄ-ի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը, ընդ որում՝ դա տեղի է ունենում ԱՊՀ, բալկանյան երկրների եւ Թուրքիայի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրերի առկայության հետ միաժամանակ։ Մենք կարող ենք կիսել այդ ոչ հեշտ, բայց արժեքավոր փորձը»,-նշել է Դոդոնը:
Մանրամասները՝ տեսանյութում
Տեսանյութը` 1in.am-ի