Դեսպան Սմբատյանը և Վրաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցեր
Օգոստոսի 7-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Գիորգի Զուրաբաշվիլիի հետ։
Հանդիպմանը քննարկվեցին երկու երկրների միջև գործընկերային և ռազմավարական, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր։


