շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Դեսպան Հովհաննիսյանը Կարինթիա երկրամասի կառավարչի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Դեսպան Հովհաննիսյանը Կարինթիա երկրամասի կառավարչի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հուլիսի 4-ին Ավստրիայի Կլագենֆուրտ քաղաք կատարած այցի շրջանակներում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Կարինթիա երկրամասի կառավարիչ Պետեր Կայզերի հետ: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկրամասի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչի համար առկա է մեծ ներուժ, և առանձնացրել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներ, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաները, վերականգնվող էներգիան, բնապահպանությունը, զբոսաշրջությունը, մշակույթը, կրթությունը։

Մտքեր են փոխանակվել ներդրումների խթանման և գործարար կապերի հաստատման հնարավորությունների շուրջ։

Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է Կարինթիայի գործընկերների հետ համագործակցության հաստատման ուղղությամբ Հայաստանում առկա հետաքրքրություններն ու կարողությունները՝ շեշտելով ապակենտրոնացված գործընկերության և փորձի փոխանակման կարևորությունը։

 

  • Կիսվել: