ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Դեկտեմբերի 8-ին տասը համայնքում կընտրվի գյուղապետ, երկուսում՝ ավագանու անդամներ

Դեկտեմբերի 8-ին տասը համայնքում կընտրվի գյուղապետ, երկուսում՝ ավագանու անդամներ

Դեկտեմբերի 8-ին ՏԻՄ հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի 12 համայնքներում, տեղեկանում ենք ԿԸՀ պաշտոնական էջից։

Նշվում է, որ 10 համայնքում ընտրվելու է գյուղապետ, երկուսում՝ ավագանու անդամներ:

Թեկնածուները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեն համապատասխան ընտրական հանձնաժողով նոյեմբերի 3-8-ը։ Թեկնածուների գրանցումը կատարվելու է նոյեմբերի 8-13-ը։

Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի նոյեմբերի 20-ին ու կավարտվի դելտեմբերի 6-ին։ Գրանցված թեկնածուներն ինքնաբացարկ կարող են հայտնել մինչև նոյեմբերի 28-ը:

 

  • Կիսվել: