կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Դավիթ Գասպարյանն ազատվել է միասնական սոցիալական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

Դավիթ Գասպարյանն ազատվել է միասնական սոցիալական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Գասպարյանն ազատվել է միասնական սոցիալական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Դավիթ Գասպարյանին ազատել միասնական սոցիալական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,- նշվում է որոշման մեջ։


  • Կիսվել: