շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Դավաճանները գողացան Արցախի ազատագրումը մեզնից, ժողովուրդը հաղթանակի տեսիլքը չի ուրանալու․ Բագրատ Սրբազան

Դավաճանները գողացան Արցախի ազատագրումը մեզնից, ժողովուրդը հաղթանակի տեսիլքը չի ուրանալու․ Բագրատ Սրբազան

Տասնյակ հազարավոր մարդկանց արյան գնով ձեռք բերեցինք Մայիսի 9-ը: Ազգային բոլոր ուժերի մեջից միայն հայկական դիվիզիան է հասել Բեռլին, և սա վկայում է մեր կամքի, մեր հավատքի, նաև մեր զինական արվեստին տիրապետելու կարողության, արդարության համար ոտքի ելնելու մասին, ազատագրության համար ոտքի ելնելու մասին: Այս մասին ուղերձում ասել է Բագրատ Սրբազանը:

«1992 թվականի մասին մենք դժվարությամբ ենք անցյալով խոսում, թեպետ այն այսօր գողացված է: Դրանով սկսվեց Շուշիի ազատագրումը և նրա միջոցով Արցախ աշխարհի ազատագրումը: Ցավոք սրտի այն մսխվեց, այն գողացվել է մեզանից, մեր կենսագրությունն է գողացվել մեզանից, մեր կյանքը, ապրելու իմաստն է գողացվել մեզանից, սակայն մենք կոչված ենք ոչ թե մեռնելու, այլ վեր կենալու, կանգնելու, չվախենալու, որքան էլ որ փորձեն մեզ ծաղրեն, հեգնեն, արհամարհեն, պետք է անցնենք այդ դժվար ճանապարհն ու կերտենք մեր հաղթանակը», -ասաց Բագրատ Սրբազանը:

Նրա խոսքով՝ ոքվեր չեն կիսում այն կարծիքը, որ Ոսկեպարով Արցախ, ու ով չունի սա իր մտքի մեջ, նա ուղղակի ուրացող ու դավաճան է իր կենսագրությանը, իր սեփական ժողովրդին ու կյանքին.  «Ովքեր չեն կրում այս տեսիլքն իր սրտում ու մտքում, ուրեմն ուրացողների հետ բաժին ունեն: Դավաճանները գողացան Արցախի ազատագրումը մեզնից, ժողովուրդը մեռած չէ, հաղթանակի տեսիլքը չենք ուրանալու», -ասաց Բագրատ Սրբազանը:

  • Կիսվել: