ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Չունենալով դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ՝ ունենք շատ ակտիվ և գործուն երկխոսություն. Արարատ Միրզոյան

Չունենալով դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ՝ ունենք շատ ակտիվ և գործուն երկխոսություն. Արարատ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի բնորոշմամբ՝ չնայած այն հանգամանքին, որ Երևանի ու Անկարայի միջև չկան պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ՝ կողմերի միջև ձևավորվել է շատ ակտիվ և գործուն երկխոսություն։ 

Արարատ Միրզոյանն այս մասին ասել է Ազգային ժողովում։ 

«Չունենալով պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ՝ մենք ունենք շատ ավելի ակտիվ և գործուն երկխոսություն, քան բազմաթիվ երկրներ, որոնք ունեն դիվանագիտական հարաբերություններ։ Անշուշտ, իրավացի կլինի որևէ մեկը, եթե կասի, որ ժամանակն է, որպեսզի այդ երկխոսությունն իր շոշափելի արդյունքներն ունենա գետնի վրա։ Եթե մեկն այդպիսի բան ասի, ես ինքս կհամաձայնեմ»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ Հայաստան-Թուրքիա երկխոսությունը տևական ժամանակ է՝ զարգանում է դրական հունով և, թեպետ, կան միջանկյալ արդյունքներ, բայց վերջնարդյունքը տեսնելու ժամանակն է, ու դա է հայկական կողմի համոզմունքը։ 

Միրզոյանը խոսեց նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ՝ մատնանշելով ու չափազանց կարևորելով Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Նախարար Միրզոյանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ Հայաստանը պատրաստ է բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ՝ որոշելու համար այդ փաստաթղթի ստորագրման վայրը և օրը։   

 

  • Կիսվել: