Չնայած Երևանի ընտրությունների, չենք մոռանում մեր նախընտրական խոստումները մեր ղեկավարած համայքներում. Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)
Չնայած Երևանի ընտրությունների, մենք չենք մոռանում մեր նախընտրական խոստումները մեր ղեկավարած համայքներում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու, նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը:
Նա հրապարակել է տեսանյութ՝ հիշեցնելով, որ Ալավերդիում ավարտին են մոտենում մարզադաշտի վերակառուցման աշխատանքները, նաևընթանում են խմելու ջրի և հոսանքի ապահովման, մինչև սեպտեմբերի քսանը կավարտվեն խոտածածկի ցանելու աշխատանքները:
«Ապրելու» հիմնադրամն այս նախագծի համար ներդրել է շուրջ 57 մլն դրամ:
Բացի այդ տեսանյութում ասվում է, որ Ալավերդու ճոպանուղու վերականգնման նպատակով իրականցվել է հիմնասյուների երկաթ-բետոնե կոնստրուկցիաների ստուգում, գեոդեզիական, և երկրաբանական գնահատում:


