Չիպեր, որոնք աշխարհի երկրների մեծ մասում չկան, չեն էլ կարող լինել. Վենսը՝ ՀՀ–ում NVIDIA-ի ներդրումների մասին
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Երևանում կայացած ասուլիսի ժամանակ ուղենշեծ այն հիմնական նախագծերը, որոնց իրականացման վրա շարունակելու են աշխատել Երևանն ու Վաշինգտոնը։
«Նախևառաջ, դա այն հիասքանչ տեխնիկական համաձայնագիրն է, որը ԱՄՆ-ն հպարտորեն հաստատեց NVIDIA ընկերության համար։ Դա նշանակում է նոր շուկաներ, նոր աշխատատեղեր ինչպես ամերիկյան աշխատուժի և ընկերությունների համար, այնպես էլ՝ Հայաստանի համար։ Սրանք չիպեր են, որ աշխարհի երկրների մեծ մասում գոյություն չունեն, չեն էլ կարող լինել։ Սակայն դրանք արտադրվելու են և արդեն արտադրվում են այստեղ՝ Հայաստանում՝ վարչապետի առաջատարության արդյունքում»,–ասաց նա։
Նշենք, որ 2025 թվականի ամռանը Հայաստանի Հանրապետության կառավարության, NVIDIA-ի, Firebird-ի և Team Group-ի ընկերությիւնների համագործակցությամբ կնքվեց բարձր տեխնոլոգիաների ոլորտում տարածաշրջանի ամենամեծ մեգանագիծը 500 մլն դոլլար ներդրումային արժողությամբ։ Ըստ նախագծի Հայաստանում կառուցվելու է արհեստական բանականության (ԱԲ) լուծումներով աշխատող՝ տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը:


