ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Չի կարելի մրցանակ շնորհել մի բռնապետի, որը գերության մեջ է պահում մեր հայրենակիցներին. Գառնիկ Դանիելյան

Չի կարելի մրցանակ շնորհել մի բռնապետի, որը գերության մեջ է պահում մեր հայրենակիցներին. Գառնիկ Դանիելյան

ՀՀ-ում այլևս ազատ խոսքը քրեականացված է։ Այս մասին այսօր ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Այն մարդիկ, ովքեր դեմ են այս իշխանություններին, հայտնվում են անազատության մեջ։ Միջազգային հանրությունը պետք է հստակ գնահատական տա այս ամենի վերաբերյալ։ Անչափ կարևոր է հիշել բոլոր այն մարդկանց, ովքեր հիմա ապօրինաբար պահվում են անազատության մեջ»,-ասաց Գառնիկ Դանիելյանը՝ նշելով, թե այս իրավիճակը չի կարող հանդուրժելի լինել։

Պատգամավորի խոսքով՝ պետք է երկակի ստանդարտներով չառաջնորդվել, հստակ գնահատական տալ, աչք չփակել այն իրավիճակի վրա, որն առկա է Հայաստանում։

«Չի կարելի մրցանակ շնորհել մի բռնապետի, որը տևական ժամանակ գերության մեջ է պահում մեր հայրենակիցներին»,-ասաց Գառնիկ Դանիելյանը։

  • Կիսվել: