ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Չենք պատրաստվում ընտրություններ անցկացնել. Փաշինյանը՝ լրագրողի՝ ընտրություններին առնչվող օրենսդրական փոփոխությունների մասին հարցին

Չենք պատրաստվում ընտրություններ անցկացնել. Փաշինյանը՝ լրագրողի՝ ընտրություններին առնչվող օրենսդրական փոփոխությունների մասին հարցին

Իհարկե ոչ, մենք չենք պատրաստվում ընտրություններ անցկացնել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի՝ ընտրություններին առնչվող օրենսդրական փոփոխությունների մասին հարցին: Լրագրողը հետաքրքրվել է՝ դա ի՞նչ է նշանակում, ՔՊ-ն ընտրություններից անմիջապես հետո այսպիսի նախաձեռնությամբ արդյո՞ք կարճ ժամանակում պատրաստվում է նոր ընտրություններ անցկացնել, թե ոչ:

«Խնդիրը հետևյալն է՝ ընտրություններին նախորդող շրջանում թե՛ քաղաքացիական հասարակությունը, թե՛ քարոզարշավի ընթացքում մեր քաղաքացիներն այդ հարցն անընդհատ բարձրացրել են:

Ես սկզբունքորեն դեմ եմ եղել, որ ընտրություններից առաջ նման փոփոխություններ անենք, որովհետև դա կարող էր հարցեր առաջացնել, բայց նաև խոստացվել եմ, որ ընտրություններից անմիջապես հետո մենք դա կանենք: Սա է պատճառը, որ այն ինչ խոստացել ենք, արագ իրականացնենք, որպեսզի մարդկանց մոտ հարց չառաջանա՝ ինչո՞ւ այդ փոփոխությունները չեն արվում»,-նշել է նա:

  • Կիսվել: