հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Չենք հավատում ո՛չ Փաշինյանին, ո՛չ Ալիևին. հավատում ենք այն բանին, որ Ալիևն ինչ պահանջել է՝ մեր երկրի ղեկավարը տվել է. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Չենք հավատում ո՛չ Փաշինյանին, ո՛չ Ալիևին. հավատում ենք այն բանին, որ Ալիևն ինչ պահանջել է՝ մեր երկրի ղեկավարը տվել է. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Ալիևի նարատիվները տարածում է Ալիևի մարզպետն այստեղ: ՔՊ-ի ղեկավարը զարթնում է և ասում, որ Ալիևի պահանջով պետք է Սահմանադրություն փոխի, ինչո՞ւ է Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխում ՔՊ ղեկավարը: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում, հարցազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

Հարցին՝ նա Ալիևի՞ն է հավատում, թե՞ Փաշինյանին, Նարեկ Կարապետյանը պատասխանել է՝ 

«Երկուսին էլ չենք հավատում, ցավոք: Ալիևին չենք հավատում որպես մարդ, հավատում ենք այն բանին, որ ինքն ինչ պահանջել է՝ մենք, մեր երկրի ղեկավարը տվել է: 

 

Հադրութի օրը հիշու՞մ եք, երբ նա հայտարարում էր, որ Հադրութում է, մեր երկրի ղեկավարը հայտարարում էր՝ Հադրութում չէ: Նույն ձևով ճանապարհը, Մեղրիում ժողովուրդը հարցրեց՝ ճանապարհ տալո՞ւ եք, թե՞ ոչ, ասաց՝ չեմ տալու: Սահմանադրության գծով, բազում անգամներ ասվել է, որ Սահմանադրություն չի փոխվելու»,-մանրամասնել է նա:

  • Կիսվել: