երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Չեմ տեսնում որևէ պատճառ, որ Ադրբեջանը կարող է հետ կանգնել սահմանազատման հարցով պայմանավորվածություններից․ ԱԺ նախագահ

Չեմ տեսնում որևէ պատճառ, որ Ադրբեջանը կարող է հետ կանգնել սահմանազատման հարցով պայմանավորվածություններից․ ԱԺ նախագահ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը ադրբեջանական կողմի հետ համաձայնեցված փաստաթուղթ է, և այդ հարցով հայկական կողմն Ադրբեջանի հետ որևէ խոչընդոտի չի հանդիպել։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց, որ վերջին ժամանակահատվածի քննարկումների ժամանակ ադրբեջանական կողմը վստահեցրել է, որ կանոնակարգը իրենց համար ընդունելի տարբերակ է։ 

Լրագրողի հարցին, թե մտավախություն չկա՞, որ Ադրբեջանը կանոնակարգը չի վավերացնի, Սիմոնյանը պատասխանեց․

«Մտավախություն միշտ կա, բայց ասում եմ, որ վերջին ժամանակի աշխատանքը, փաստաթղթավորված համաձայնեցումն այս փուլում տեղ չեն տալիս, որ ես մտածեմ, թե նրանք ինչ-որ ձևով կարող են հետ կանգնել համաձայնությունից»։ 

Հայաստանի խորհրդարանը քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը վավերացնելու հարցը։ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները քննարկումից առաջ հայտարարեցին, որ չեմ մասնակցելու կանոնակարգը վավերացնելու հարցի քննարկմանն ու քվեարկությանը։ Ընդդիմադիր պատգամավորները մտահոգություն հայտնեցին, որ Ադրբեջանը կարող է ընդհանրապես հրաժարվել կանոնակարգը վավերացնելուց, ուստի, խնդրահարույց համարեցին, որ Հայաստանը պատրաստվում է վավերացնել այն։  

 

  • Կիսվել: