Չավուշօղլուն ասել է, որ Հայաստան-Արցախ միջանցքը փակելու հարցում Թուրքիան աջակցում է Ադրբեջանին
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստան–Արցախ միջանցքը փակած Ադրբեջանի քայլերին, տեղեկացնում է Haberturkը:
Նշվում է, որ նա հայտարարել է, թե ՛՛Ղարաբաղում հայերը Ադրբեջանին պատկանող հողերում հանքեր են շահագործում եւ թույլ չեն տալիս ադրբեջանցի մասնագետներին մոտենալ՝ ստուգումներ անցկացնելու համար՛՛։
՛՛Սա նշանակում է, որ Ադրբեջանի բնական հարստությունը գողանում են՛՛,-ասել է Չավուշօղլուն: Նրա խոսքով՝ ադրբեջանցիներն իրավուքն ունեն պաշտպանելու իրենց իրավունքները, եւ այդ հարցում Թուրքիան աջակցում է Ադրբեջանին։


