Պեկինը քիչ է ներգրավված Իրանի հարցում. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, իր կարծիքով, Պեկինը քիչ է ներգրավված Իրանի հարցում, թեև կարող է ներգրավվել։
«Կարծում եմ՝ նրանք շատ քիչ են ներգրավված Իրանի հարցում։ Նրանք կարող են ներգրավվել։ Ինձ համար ներգրավվածությունը կնշանակի կրակել, ոչ թե նրանց փոքր ծավալի տեղեկատվություն տրամադրել։ Ի դեպ, մենք էլ նույնն ենք անում։ Գիտեք՝ երբ ասում են, որ նրանք կարող են լրտեսել մեզ, մենք էլ ենք լրտեսում նրանց»։
Ռուսաստանի՝ Իրանին տեղեկատվություն տրամադրելու մասին խոսակցություններին անդրադառնալով՝ Թրամփն ասել է. «Նրանք սիրում են ասել՝ «Օ՜, Ռուսաստանը տեղեկատվություն է տրամադրում»։ Դե, մենք էլ ենք տեղեկատվություն տրամադրում։ Ավելին, քան նրանք»։
Խոսելով Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ներկայության և Իսրայելին աջակցելու մասին Թրամփը նշել է. «Մեզ նավթը պետք չէ։ Մենք երկար ժամանակ այնտեղ ենք եղել՝ պաշտպանելով Իսրայելը»։
Տարածաշրջանի մյուս երկրների պաշտպանության կարողությունների վերաբերյալ նա ասել է. «Մենք պետք է օգնենք այդ մյուս երկրներին, մինչև նրանք այնքան ուժեղանան, որ կարողանան պաշտպանել իրենց»։
Հարցին, թե ինչպես է պատրաստվում աշխատել Իսրայելի հաջորդ ղեկավարության հետ, Թրամփը պատասխանել է. «Նրանք բանակ չունեն։ Նրանց բանակը ոչնչացված է։ Նրանց ռազմաօդային ուժերը վերացված են»։
Նա նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն այժմ ներգրավված է Իրանի հարցում. «ՆԱՏՕ-ն այժմ ներգրավված է մեզ հետ, ինչպես գիտեք։ Նրանք իրականում գտնվում են Իրանի տարբեր հատվածներում և հիանալի աշխատանք են կատարել»։



