կիրակի, օգոստոս 9
9 / 8 / 2026
Չարաբաստիկ 2020 թվականի ամռանը Նիկոլ Փաշինյանն ինքն էր ասում, որ մեր բաակը տարածաշրջանում ամենահզորն է․ Մամիջանյան

Չարաբաստիկ 2020 թվականի ամռանը Նիկոլ Փաշինյանն ինքն էր ասում, որ մեր բաակը տարածաշրջանում ամենահզորն է․ Մամիջանյան

Երբ Նիկոլ Փաշինյանն այս ամբիոնից խոսում է Վազգեն Սարգսյանից, անդիմադրելի ցանկութուն է առաջանում հրապարակել այն բոլոր կեղտոտ հոդվածները, որոնք ժամանակին ինքն իր թերթերով հրապարակել է սպարապետի մասին։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ չի անի դա։

Մամիջանյանը, ի թիվս այլնի, խոսեց նաև բանակի և սպառազինության մասին։

«Երբ որ այս ամբիոնից խոսում են բանակի և սպառազինության մասին, ուզում եմ հիշեցնել, որ չարաբաստիկ 2020 թվականի ամռանը Նիկոլ Փաշինյանն ինքն էր ասում, որ մեր բանակը տարածաշրջանում ամենահզորն է։ Այդ ի՞նչ եղավ 1 ամսվա մեջ։ Երբ որ խոսում են սպառազինության գնումների մասին, ուզում եմ հիշեցնել, որ մեր թողած սպառազինութան գնման պլանը, որը պարունակում էր ՀՕՊ-եր, որ կարող էին կյանքեր փրկել։ Դուք փոխեցիք, և բերցիեք սելֆիի ձեր ՍՈւ-երը»,- նշեց պատգամավորը։

  • Կիսվել: