ուրբաթ, հոկտեմբեր 23
23 / 10 / 2026
Մելանյա Թրամփի միջնորդությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ձեռք է բերվել լոկալ հրադադարի համաձայնություն Օլեշկի քաղաքում

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ձեռք է բերվել լոկալ հրադադարի համաձայնություն Օլեշկի քաղաքում

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ձեռք է բերվել լոկալ հրադադարի համաձայնություն Օլեշկի քաղաքում։ Այն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հոկտեմբերի 29-ին։

Ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցումը թույլ կտա հումանիտար օգնություն հասցնել Օլեշկի և նախապատրաստել խաղաղ բնակչության տարհանումը հատուկ առանձնացված անվտանգ միջանցքով։

Ռուսական ուժերի վերահսկողության տակ գտնվող Օլեշկիում (Խերսոնի մարզ) տիրում է հումանիտար ծայրահեղ ծանր ճգնաժամ. չկա ջուր, էլեկտրականություն, և բնակիչները ամիսներ շարունակ սննդի ու դեղորայքի սուր պակաս են ունեցել:

Ըստ ամերիկյան կողմի՝ ԱՄՆ առաջին տիկինն ու իր ներկայացուցիչը անմիջականորեն աշխատել են Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարության հետ՝ համաձայնության տեխնիկական պայմաններն ու ընթացակարգերը հստակեցնելու համար։

  • Կիսվել: