երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Ցավում եմ, բայց իրենք կմնան լուսանցքում. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱԿ-ի իր հրաժարականը պահանջելու մասին

Ցավում եմ, բայց իրենք կմնան լուսանցքում. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱԿ-ի իր հրաժարականը պահանջելու մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անլուրջ է վերաբերվում  ՀԱԿ-ի կողմից իր հրաժարականի պահանջին:

«Համարում եմ, որ լուսանցքից դուրս գալու  այլ տարբերակներ կան, պետք է կրկին փորձեն», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը:

Ըստ նրա՝ ՀԱԿ-ը վաղուց կորցրել է իր քաղաքական կշիռը:

«Յուրաքանչյուր նախաձեռնություն, նույնիսկ իմ հրաժարականի հետ կապված, արդեն առիթ կարող  է ստեղծել, որ ակտիվանան: Ես ուրախ եմ, որ իրենց էլ առիթ եմ տվել, որ քաղաքական ակտիվության թեմա գտնեն», - նշեց Սիմոնյանը:

Նա կարծում է, որ ՀԱԿ-ն ակտիվանալու համար կարող էր այլ հարթակ ստեղծել, օրինակ՝ Լաչինի միջանցքի հետ կապված ինչ-որ հարթակ ստեղծել՝ օգտագործելով միջազգային նախկին փորձը:

«Ցավում եմ, բայց իրենք կմնան լուսանցքում», - ընդգծեց ԱԺ նախագահը:

Նա հոգնել է իր անուն-ազգանունը շատ կարդալուց, վստահ է՝  նաև շատերը:

  • Կիսվել: