Բյուջեի հաշվետվություն, դատավորների ընտրություն. ԱԺ նստաշրջանը հագեցած է լինելու․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հունիսի 17-ին մեկնարկելիք ԱԺ հերթական նստաշրջանի վերջին նիստը շատ հագեցած է լինելու: Մեր տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները նպատակ ունեն ոչ միայն քննարկելու 2024 թվականի կառավարության բյուջեի կատարման հաշվետվությունը, այլ նաեւ դատավորների ընտրություններ են սպասվում:
Տեղեկացանք, որ նախ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածուի ընտրություն է կայանալու:
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի եւ Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները:
Ըստ մեր տեղեկությունների՝ նաեւ որոշել են Սահմանադրական դատարանի դատավոր ընտրել ու թեկնածուն ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն է:
Ի դեպ, հիշեցնենք, որ այս նստաշրջանին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է խորհրդարան գալու՝ երկու ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու, քրեական վարույթ հարուցելու համար»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում