չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Բուլղարիայի կառավարության մամուլի ծառայությունը։

Նա, մասնավորապես, նշել է «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ»:

Բուլղարիայի վարչապետը նաև հույս է հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ։

«Ակնկալում եմ սերտ համագործակցություն Բուլղարիայի և Հայաստանի միջև գերազանց հարաբերությունների հետագա ամրապնդման համար՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,- նշել է Ռադևը։

  • Կիսվել: