Բռնելու ենք, բերենք, լակո՛տ, չես փախնելու, հերդ էլ քեզ չի փրկելու. Փաշինյանը՝ Ծառուկյանի որդու մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա նախընտրական ելույթում անդրադարձել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ հայտարարելով. «Մեկը կա, եկել, Բելառուսի նախագահին ա պաշտպանում Հայաստանում։ Որովհետև տղեն մի անգամ առաջնագծում չի կրակել, Կոտայքի մարզում կրակել ա ու հիմա փախած ա։ Բռնելու ենք, բերենք, նստացնենք, լակոտ, չես փախնելու ոչ մի տեղ։
Հերդ էլ քեզ չի փրկելու, Ռոբիկ հորոխպերդ էլ չի փրկելու։
Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկարել ա, ես քեզ ասում եմ՝ լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք պատասխանատվության»,- ասել է նա։
Վարչապետն անդրադարձել է նաև ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանին. «Կալուգացի մեկը կա, մեկ էլ Գագոն, ասում են՝ մենք ոչ մեկի ասածը չենք անի։
Եթե մենք ուզենայինք, որ դուք բան անեիք, երկուսդ էլ հլու հնազանդ անող եք։ Դուք կյանքում ինքնուրույն բան արած չկաք։ Ձեզ թվում է՝ հիմա ձեզ պապա՞ եք գտել։ Որբ եք մնալու։ ՀՀ-ում պապա էլ, մամա էլ կարա լինի ՀՀ ժողովուրդը, ուրիշ ոչ մեկը»։


