շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Բրիտանիայի դեսպանը շնորհավորել է Ադրբեջանին և խոսել Հայաստանի մասին

Բրիտանիայի դեսպանը շնորհավորել է Ադրբեջանին և խոսել Հայաստանի մասին

Այսօր Ադրբեջանը նշում է Անկախության օրը։ Մենք՝ Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, ուրախ ենք այս օրը նշել Ադրբեջանի ժողովրդի հետ միասին։ Վերջին 33 տարիների ընթացքում Ադրբեջանը բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել։ Այս մասին ասել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդը՝ շնոորհավորելով Ադրբեջանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ:

«Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել Հայաստանի հետ խաղաղության հասնելու համար և ընտրվել է որպես COP29 համաժողովը հյուրընկալող երկիր։ Այսկերպ Ադրբեջանը, որպես ինքնիշխան պետություն, նպաստում է տարածաշրջանային անվտանգությանը և կլիմայի փոփոխության դեմ պայքարին, որը աշխարհի առջեւ ծառացած ամենամեծ մարտահրավերն է։ 

Մեծ Բրիտանիան հպարտ է, որ կանգնած է ադրբեջանական ժողովրդի կողքին. Ցանկանում եմ Ադրբեջանին Անկախության երջանիկ տոն մաղթել և ապագայում բեղմնավոր անկախության օրեր։ Երբևէ բարձրացված դրոշը երբեք չի ընկնի»,- նշել է դիվանագետը։

  • Կիսվել: