Այս ընտրությունները մեծ ամոթ էին Բրազիլիայի ժողովրդի համար․ Թրամփ
Ես կխոսեմ Լուլայի հետ, բայց կարծում եմ, որ Բրազիլիայում ընտրություններն ամոթալի էին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ճանաչու՞մ է Լուլային որպես նախագահ, թե՞ ոչ։
«Ես չեմ ուզում մեկնաբանել դա, բայց կարծում եմ, որ այս ընտրությունները մեծ ամոթ էին Բրազիլիայի ժողովրդի համար»,-ասել է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Բրազիլիայում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալներով՝ գործող պետության ղեկավար Լուլա դա Սիլվան հաղթանակ է տարել (51,79 տոկոս), իսկ Ֆլավիու Բոլսոնարուն պարտություն է կրել (48,21 տոկոս):



