շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Բոլորովին նոր, պատմական պայմաններում ենք նշում տոնը` խաղաղություն է հաստատված. Փաշինյան

Բոլորովին նոր, պատմական պայմաններում ենք նշում տոնը` խաղաղություն է հաստատված. Փաշինյան

Բոլորովին նոր, պատմական պայմաններում ենք նշում տոնը` խաղաղություն է հաստատված.Ռազմական շքերթին իր խոսքն այսպես սկսեց Նիկոլ Փաշինյանը․

«Դա այն է, ինչ Առաջին Հանրապետությանը չհերիքեց` պահպանելու և զարգացնելու անկախությունը։ Խաղաղության բացակայությունը դարձավ այն առանցքային պատճառը, որով Հարավային Կովկասի երեք երկրները 1918 թվականին միաժամանակ անկախություն հռչակելով` 1920 թվականին իրար հետևից կորցրին այդ անկախությունը»,–պնդեց նա։

Նշեց` ՀՀ առաջին հանրապետության պատմական հիշողությունները կարևոր դեր են ունեցել խաղաղության հաստատման հարցում։ Վստահ է` այսօր մենք հաղթահարում ենք Առաջին Հանրապետության ժամանակներից մնացած պետության ժամանակավորության բարդույթը և որդեգրում պետության հարատևության օրակարգ։

«Խաղաղության պայմաններում բանակը կարևորագույն ինստիտուտ է, և այսօր ՀՀ բանակը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության գործոն է, քանի որ պաշպանունակ և ուժեղ բանակ չունեցող երկիրը կյարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար»,–նշեց նա։

  • Կիսվել: