«ԲՀԿ-ն որևէ հաշվարկի դեպքում չի հաղթահարում 4%-ի շեմը». ՔՊ-ի ներկայացուցիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որևէ հաշվարկի դեպքում չի հաղթահարել օրենքով սահմանված 4%-ի անցողիկ շեմը։ Այս մասին ՍԴ-ում նիստի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը:
Նա անդրադարձել է այն տեղամասերին, որոնց արդյունքներն անվավեր էին ճանաչվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։
Գրիգորյանի խոսքով՝ երբ տեղամասում արձանագրվում են էական խախտումներ, այն դառնում է «սև արկղ», և այնտեղ ստացված ձայները հնարավոր չէ հավաստի համարել։
«Մասնավորապես, խոսքը 10/51 և 35/65 տեղամասերի մասին է, որտեղ ժամը 20:00-ից հետո քվեարկության սենյակ է մուտք գործել ընդհանուր 415 ընտրող։ Մինչդեռ, ըստ արձանագրությունների, ԲՀԿ-ն այդ տեղամասերում ստացել էր ընդամենը 213 ձայն»,-ասել է ՔՊ-ի ներկայացուցիչը:
Ըստ Գրիգորյանի՝ չկա որևէ երաշխիք, որ եթե տեղամասերը ժամանակին փակվեին, ԲՀԿ-ն այնտեղ նույնիսկ մեկ ձայն կունենար։
Նա հավելել է նաև, որ ԿԸՀ-ն իրավացիորեն արձանագրել է, որ խախտումները, թեև ազդել են կոնկրետ տեղամասերի արդյունքների վրա, սակայն չեն փոխել ընտրությունների ընդհանուր պատկերը և ուժերի հարաբերակցությունը։
Մանրամասները՝ տեսանյութում.


