ԲՀԿ-ին խորհրդարան մտնելու համար պետք է 50-60 ձայն. Էլինար Վարդանյան
ԲՀԿ-ին խորհրդարան մտնելու համար պետք է 50-60 ձայն, այս պահին վերահաշվարկ ենք պահանջել մի շարք ընտրատեղամասերում, հայտարարեց կուսակցության պատգամավորության թեկնածու Էլինար Վարդանյանը։
«Հաշվարկները տատանվում են 50-60-ի շրջակայքում»,-նշեց նա։
Արման Աբովյանն էլ հավելեց՝ ընտրատեղամասերից մեկում արձանագրության մեջ նշված է, որ ԲՀԿ-ն ստացել է 77 ձայն, բայց վերջնական փաստաթղթում նշված է՝ 1 ձայն. «Հասկանո՞ւմ եք խայտառակության իրավիճակը»։



