կիրակի, նոյեմբեր 29
29 / 11 / 2026
Բերման է ենթարկվել Սևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարը

Բերման է ենթարկվել Սևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարը

Սևանի համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի նախընտրական շտաբի ղեկավար Արման Մելքոնյանին քիչ առաջ բերման են ենթարկել ոստիկանություն։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ  ոստիկանության աշխատակիցները մոտեցել են Մելքոնյանին՝ շտաբում, և հայտնել, որ տեղեկություններ են ստացել, թե նա մարդկանց ուղղորդում է դեպի ընտրատեղամասեր։ Այս հանգամանքով պայմանավորված՝ նրան շտաբից անմիջապես տեղափոխել են ոստիկանության բաժին։

 

  • Կիսվել: