շաբաթ, սեպտեմբեր 5
5 / 9 / 2026
Հպարտ եմ, որ շուտով իմ ներդրումն եմ ունենալու Ֆրանսիայի և Հայաստանի սիրո պատմության մեջ. նորանշանակ դեսպան

Հպարտ եմ, որ շուտով իմ ներդրումն եմ ունենալու Ֆրանսիայի և Հայաստանի սիրո պատմության մեջ. նորանշանակ դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը տեղեկացրել է, որ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այսօր ստանձնում է իր պաշտոնը: Այդ մասին տեղեկանում ենք դեսպանատան Ֆեյսբուքի էջից:

«Բարի գալուստ մեր նորանշանակ դեսպան պարոն Ֆլորիան Էսկյուդիեին, որն այսօր ստանձնում է իր պաշտոնը»,- ասված է գրառման մեջ:

Իր հերթին նորանշանակ դեսպանը գրել է.

«Ինչ հաճելի է սեպտեմբերյան գեղեցիկ արևի ներքո Հայաստանում այդքան ջերմ ընդունելության արժանանալը։

Անհամբեր սպասում եմ հայերի և հայուհիների հետ հանդիպումներին ու նրանց ճանաչելուն։

Հպարտ եմ, որ շուտով իմ ներդրումն եմ ունենալու Ֆրանսիայի և Հայաստանի սիրո պատմության մեջ»։

  • Կիսվել: