Բաքվում նախաձեռնել են գիտաժողով «Արեւմտյան Ադրբեջանի վերականգնման» խորագրով, որի կազմի մեջ տեսնում են նաեւ Երեւանը. «Ուժեղ Հայաստանը» ստորագրահավաք է սկսել
«Ուժեղ Հայաստան» դաշինքը ստորագրահավաք է սկսել Հանրապետության հրապարակում՝ կանխելու 300.000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան։
«Դու ևս կարող ես կասեցնել 300 հազար ադրբեջանցիների մուտքը ՀՀ։ Ժամը 19:00-ին կսպասեմ քեզ Հանրապետության հրապարակում»,- հայտարարում են «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները։
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը տեղեկացրել է, որ այսօր եւ վաղը Բաքվի պետական համալսարանում տեղի է ունենում «արեւմտյան Ադրբեջանի» վերականգնման խորագրով գիտաժողով։ Դա կազմակերպվել է, այսպես կոչված, «Արեւտմյան Ադրբեջանի» համայնքի կողմից։ Գոհար Մելոյանը նկատում է, որ Բաքվի տրամաբանությամբ՝ «Արեւմտյան Ադրբեջանի» կազմի մեջ մտնում են նաեւ Երեւանը, Հանրապետության հրապարակը։
«Արդյոք հաշտ եք Ադրբեջանի նոր նկրտումների հետ»,- ասել է Գոհար Մելոյանը՝ առաջարկելով միանալ «Սաֆարովի կանխարգելման օրենքին»։


