ՀՀ–ն ու Ադրբեջանը ընդօրինակում են Գերմանիայի և Ֆրանսիայի՝ պատերազմից հետո քայլերը․ Բաքվում Ֆրանսիայի դեսպանատուն
«1963 թվականի հունվարի 22-ին Գերմանիայի և Ֆրանսիայի միջև ստորագրվեց Ելիսեյան պայմանագիրը: Այս փաստաթուղթը դարձավ պատմական շրջադարձային կետ Եվրոպայում հաշտեցման և խաղաղության ճանապարհին, և դրա ազդեցությունը շարունակում է պտուղներ տալ այսօր», - հայտարարել է Բաքվում Ֆրանսիայի դեսպանատունը:
«Խաղաղության ուղղությամբ առաջին քայլերը ձեռնարկվել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև: Յուրաքանչյուր քայլ արժեքավոր է և հույս է ներշնչում ապագայի նկատմամբ», - նշվում է մեկ այլ հայտարարության մեջ:


