Վենեսուելայի իշխանությունները 2025-ի դեկտեմբերից ի վեր բանտերից ազատել են 626 մարդու. Ռոդրիգես
Վենեսուելայի իշխանությունները 2025 թվականի դեկտեմբերից ի վեր բանտերից ազատել են 626 մարդու: Այս մասին հայտնել է երկրի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը։
Ըստ նրա՝ այդ գործընթացը սկսվել է Նիկոլաս Մադուրոյի որոշմամբ՝ հասարակության շրջանում երկխոսության և համակեցության պայմաններ ստեղծելու նպատակով։
Ռոդրիգեսը կոչ է արել չդիտարկել այդ քայլը որպես կառավարության թուլության նշան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 3-ին ԱՄՆ-ն գործողություն է անցկացրել Վենեսուելայում՝ ձերբակալելով նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը: Վաշինգտոնը նրանց մեղադրել է «նարկոահաբեկչության» և ԱՄՆ-ի ազգային շահերին սպառնալու համար: Միացյալ Նահանգները նաև հայտարարել է, որ Վենեսուելայի նախկին իշխանությունը գողացել է ամերիկյան նավթը:
Այդ գործողությունից հետո Վաշինգտոնը Կարակասից պահանջել է նաև բանտերից ազատել Մադուրոյի իշխանության օրոք ձերբակալված քաղբանտարկյալներին՝ ներգրավելու նրանց Վենեսուելայի վերականգնման գործընթացում:


