Բաքուն սրում է Լաչինի միջանցքի հարցը, որպեսզի Սյունիքում ստանա այն, ինչ իրեն խոստացել են․ Սահակյան
Ադրբեջանցիները սրում են Լաչինի միջանցքի հարցը, որպեսզի ստանան այն, ինչ իրենց խոստացել են Սյունիքի մարզում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը։
Նրա կարծիքով՝ այս հարցի լուծումն ընթանում է հենց այդ ուղղությամբ։
«Թեեւ Հայաստանի կառավարությունը Երասխով ճանապարհ է առաջարկել, այդ թվում նաեւ հյուսիս-արեւելքում՝ Ղազախից մինչեւ Իջեւան, սակայն Ադրբեջանի իշխանությունների համար իդեա-ֆիքսն, այնուամենայնիվ, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է։ Ըստ իս՝ մենք արդեն մտել ենք փոխանակման փուլ»,-պարզաբանեց Սահակյանը:
Նրա խոսքով՝ եթե իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները քիչ թե շատ «ցիվիլ» լինեին, ստեղծված իրավիճակից դուրս գալու քննարկումը կարելի էր միանգամայն իրատեսական համարել:


