հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Բաքուն պահանջում է «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցը ներառել Հայաստանի հետ խաղաղ գործընթացում

Բաքուն պահանջում է «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցը ներառել Հայաստանի հետ խաղաղ գործընթացում

Արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց հայրենի հողեր վերադառնալու հարցը պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի շրջանակներում քննարկումների մաս, քանի որ առանց այդ իրավունքի վերականգնման դժվար կլինի խոսել տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղության մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան. պատմական արդարության և մարդու իրավունքների վերականգնում» խորագրով միջոցառման ժամանակ հայտարարել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի նախագահ Ազիզ Ալեքպերլին։

«Համայնքը, հիմնվելով միջազգային իրավունքի վրա, պահանջում է, որ միջազգային կազմակերպությունները և միջազգային հանրությունը ճանաչեն ու ապահովեն այդ մարդկանց իրավունքները։ Ներկայումս Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղ բանակցություններ են վարում։ Մենք կարծում ենք, որ այդ բանակցությունների շրջանակներում պետք է հստակեցվի նաև Արևմտյան Ադրբեջանից փախստականների վերադարձի հարցը։ Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ պարտավոր է հաշվի առնել տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունները։

Արևմտյան Ադրբեջանի համայնքը հանդես է գալիս հանուն խաղաղության, անվտանգության և տարածաշրջանային համագործակցության։ Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին։ Միևնույն ժամանակ, մենք գտնում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց տներ վերադառնալու իրավունքը և չխոչընդոտի այդ գործընթացին»,- հայտարարել է նա։

Իր հերթին, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռիզվան Նաբիևը լրագրողներին հայտնել է, որ «արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց պատմական հողեր վերադառնալու հարցն արդեն առաջ է մղվում իրավական հարթությունում և իր արտացոլումն է գտնում միջազգային ֆորումներում տարածվող ու ընդունվող փաստաթղթերում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: