Բանակցություններ Իսրայելի հետ՝ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի համատեղ ասուլիսը:
«Մենք հիմա Իսրայելի հետ բանակցություններ ենք սկսել ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ: Մեր իսրայելյան գործընկերները ևս առաջարկում են, որ դա լինի համապարփակ փաստաթուղթը, և խոսքը վերաբերի ոչ միայն տարիֆներին, այսինքն` ապրանքների ազատ տեղաշարժմանը, այլ նաև համաձայնագրում ներառվեն առևտուրն ու ծառայությունները այն ձևաչափով, որը հիմա մենք իրականացնում ենք Սինգապուրի հետ: Մենք կարծում ենք, որ այն լավ օրինակ է, այս համատեքստում Սինգապուրն առաջին երկին է, և մենք հույս ունեք, որ դա շարունակական կլինի»,-նշել է Տ. Սարգսյանը:
Ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում
Տեսանյութը՝ Tert.am-ի