ուրբաթ, սեպտեմբեր 11
11 / 9 / 2026
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը չի կարողացել փոխնախագահ ընտրել

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը չի կարողացել փոխնախագահ ընտրել

Սեպտեմբերի 11-ին Երևանում խորհրդարանի պետիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է նրա նախագահի տեղակալի ընտրության հարցը։

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը պետք է առաջադրեր համապատասխան թեկնածու, սակայն այդպես էլ դա չի արել։

Արդյունքում՝ պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովը ստիպված է եղել շարունակել իր աշխատանքն առանց հանձնաժողովի փոխնախագահի։

  • Կիսվել: