ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԱԺ որոշումը չի, որ Հրայր Թովմասյանը պետք է մնա կամ հեռանա, որոշողը ՍԴ-ն է. Ծառուկյան

ԱԺ որոշումը չի, որ Հրայր Թովմասյանը պետք է մնա կամ հեռանա, որոշողը ՍԴ-ն է. Ծառուկյան

ԲՀԿ-ն չի քննարկել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցը, լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Պարոն Փաշինյանի հետ հաճախ ենք հանդիպում, հիմնական ներդրումների հետ կապված հարցեր ենք քննարկում, քաղաքական հարցերով երբեք ու երբեք չենք հանդիպել, տվյալ թեման էլ չենք քննարկել», - ասաց Ծառուկյանը:

Նա նաև նկատեց, որ ԱԺ-ն չի որոշողը ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցում:

«ԱԺ որոշումը չի, որ Հրայր Թովմասյանը պետք է մնա կամ հեռանա, որոշողը ՍԴ-ն է: Հիմնական դրույթները շատ թերի են, թույլ են, կա ժամկետների խախտում», - նշեց նա:

  • Կիսվել: