2026 թվականի ընտրությունների արդյունքներով Հայաստանի ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը. ԱԺ նիստում ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը (Ուղիղ)
2026 թվականի ընտրությունների արդյունքներով Հայաստանի ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը: Այս մասին ԱԺ-ում ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է»,- նշել է նա:
Նշենք, որ Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։
Հիշեցնենք, որ սա հեռացող խորհրդարանի վերջին քառօրյան է։ Նոր խորհրդարանն իր առաջին նիստը կանցկացնի օգոստոսի 2–ին։



