ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԱԺ-ն Հրայր Թովմասյանին սեպտեմբերի 24-ին կայացած քննարկմանը հրավիրվել է հոկտեմբերի 24-ին

ԱԺ-ն Հրայր Թովմասյանին սեպտեմբերի 24-ին կայացած քննարկմանը հրավիրվել է հոկտեմբերի 24-ին

Հրայր Թովմասյանին խորհրդարան են հրավիրել հոկտեմբերի 24-ին, մինչդեռ խնդրո առարկա նիստը կայացել է սեպտեմբերի 24-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Սիրելի ընկերներ,

Սա Ազգային ժողովի անունից, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի ստորագրությամբ ստացված գրությունն է, որով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին խորհրդարան են հրավիրել հոկտեմբերի 24-ին, մինչդեռ խնդրո առարկա նիստը կայացել է սեպտեմբերի 24-ին:

Ցավալի է, որ ԱԺ-ում՝ գրությունը պատրաստողից մինչև ստորագրություն դնող, նման անփութություն են ցուցաբերում պաշտոնական փաստաթղթերի նկատմամբ»:

 

  • Կիսվել: