Ազգային ժողովն ընդունել է երկրորդ ընթերցմամբ քննարկված հարցերը
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և ամբողջությամբ ընդունել է ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը բարձրաձայնել է Կառավարության անդամի երդման առաջարկվող տեքստը. «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել Կառավարության անդամի պարտականություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել ՀՀ պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա և ապագա սերունդների»։
Հարակից զեկուցող Արման Եղոյան տեղեկացրել է, որ նախագծի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն ներկայացվել և կոչ է արել կողմ քվեարկել օրենքի նախագծին:
Օրենքի նախագծի հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել և ամբողջությամբ ընդունել է նաև Կառավարության հեղինակած Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին և Տեղական ինքնակառավարման մասին օրենքներում փոփոխություններն ու լրացումները։
Օրենքի նախագծի հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագծի վերաբերյալ եղել են խմբագրական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են: Չի ընդունվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացրած առաջարկը: Խմբակցությունն առաջարկում է ձեռնպահ մնալ Վանաձոր և Փամբակ համայնքների միավորման արդյունքում նոր խոշորացված համայնք ձևավորելուց։
Հարակից զեկուցող, Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահե Ղալումյանը նշել է, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը:
Օրենքների նախագծերը քննարկվել են խորհրդարանի՝ սեպտեմբերի 15-ի նիստում:



